2018 Ամանորյա անվճար խորհրդատվության շաբաթ

Հարգելի Հաճախորդ,

Բեյքեր Թիլլի Արմենիա ՓԲԸ, աուդիտորական և խորհրդատվական ընկերությունը, ուղարկում է Ձեզ և Ձեր աշխատակիցներին ջերմ ողջույններ և մաղթում լավագույնն այս տոնական տարեշրջանի համար:

2018թ-ին ակնկալվում են մի շարք օրենսդրական փոփոխություններ և մեր թիմը պատկերացնում է այդ փոփոխությունների` Ձեր աշխատանքային գործունեության վրա հնարավոր ազդեցությունը: Հաշվի առնելով մեր մասնագետների` դժվարություններն արդյունավետ մարտավարությամբ առավելության վերածելու փորձը, մեզ համար անչափ հաճելի կլինի կիսել այն Ձեզ հետ: Ուստի, Ձեր ընկերության ներկա մարտահրավերները հասկանալու և համապատասխան ռազմավարություն մշակելու հարցում Ձեզ օգնելու համար, հրավիրում ենք ընկերական խորհրդատվական հանդիպման`  հունվարի 15-ից 19-ն ընկած ժամանակահատվածում Ձեզ հարմար ցանկացած ժամի: Պարզապես ուղարկեք էլեկտրոնային նամակ Հայկուհի Ալեքսանյանին հետևյալ հասցեով՝ haleksanyan@bakertillyarmenia.com հունվարի 8-ից 12-ն ընկած ժամանակահատվածում (անգլերեն կամ հայերեն լեզվով)՝ նշելով Ձեր նախընտրած ժամը, օրը և մտահոգիչ թեմաները (մինչև 3 թեմա) և Դուք անմիջապես պատասխան էլեկտրոնային նամակ կստանաք Ձեր գրանցման մանրամասներով:   

Շնորհավո°ր Ամանոր և Սուրբ Ծնունդ:  

Սիրով սպասում ենք տոներից հետո Ձեզ հետ հանդիպմանը:

 

Հարգանքով՝

Փառանձեմ Գևորգյան
Գլխավոր տնօրեն

և Բեյքեր Թիլլի Արմենիա Թիմ

2018 Ամանորյա անվճար խորհրդատվության շաբաթ