Բեյքեր Թիլլի Արմենիան մասնակցել է ՀՖՖ 13-րդ ժողովին

2015 թվականի ապրիլի 18-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» շքասրահում տեղի ունեցավ ՀՖՖ 13-րդ ժողովը: Ժողովին ներկա էին բարձրաստիճան այրեր և մեդիայի ներկայացուցիչներ տարբեր լրատվամիջոցներից:

 

Բացումը կատարեց ՀՖՖ նախագահ պարոն Ռուբեն Հայրապետյանը: Ժողովի ընթացքում ներկայացվեց 2014թ. ՀՖՖ ֆինանսական հաշվետվությունը և նախագահի գործունեության հաշվետվությունը:

 

Ժողովին մասնակցում էր նաև Բեյքեր Թիլլի Արմենիա ընկերությունը՝ որպես ՀՖՖ-ի նախորդ տարվա անկախ աուդիտոր:

 

Որպես զեկույց՝ Բեյքեր Թիլլի Արմենիա ընկերությունը ներկայացրեց անկախ աուդիտորի եզրակացությունը 2014 թվականի համար, իսկ օրվա վերջում, գործադիր կոմիտեի ներկայացմամբ, վերընտրվեց որպես հաջորդ տարվա ՀՖՖ անկախ աուդիտոր:

 

Բեյքեր Թիլլի Արմենիան մասնակցել է ՀՖՖ 13-րդ ժողովին