Դասընթաց: Էկոնոմետրիկ մոդելների միջակայքային կանխատեսում

Ծրագիրը կանցկացնի Ռաֆայել Բախտավորյանը,Ph.D.
Նախաձեռնությունը: Բեյքեր Թիլլի Արմենիա ՓԲԸ
Ամսաթիվը: Սեպտեմբերի 19-20 և/ կամ  25-26, 2013  
Ժամը: 9:00-13:00 (ներառյալ ընդմիջումը)
Լեզուն: Դասախոսությունը՝ հայերեն, կոնցեպտները՝ անգլերեն
Մակարդակը: Ներածական/Ամփոփիչ

Ծրագրի նկարագրությունըԿանխատեսումը՝ օպտիմալ որոշում կայացնելու համար անհրաժեշտ արժեքավոր գործիք է, որը օգտագործվում է ինչպես ՓՄՁ, այնպես էլ խոշոր ընկերություններում: Այս ուսուցողական դասընթացի միջոցով մասնակիցները կյուրացնեն տարբեր էկոնոմետրիկ հնարքներ՝ հետաքրքրության օբյեկտների շրջանակներում կանխատեսումներ իրականացնելու համար (օրինակ՝ փոխարժեք, տոկոսադրույք, վաճառքի կամ արտադրության ծավալներ, ծախսեր, գներ և այլն): Այս ներածական ուսուցումը ուղղված է բիզնես վերլուծաբաններին, ովքեր շատ լավ չեն տիրապետում կանխատեսման մեթոդներին և ունեն վիճակագրության թույլ բազա: Շեշտադրումը ռեգրեսիոն կանխատեսման մեթոդներն են, որոնք կարելի է կիրառել տարբեր տվյալների բազաների համար: Այս դասընթացի առանձնահատուկ կողմն այն է, որ քննարկվելու են բազում քանակական մեթոդներ թե  սահմանային (deterministic - no risk) և թե միջակայքային (probabilistic - risk included) կանխատեսումների իրականացման համար:  Այդ մեթոդները ներառում են տարբեր ռեգրեսիոն մոդելների մշակում՝ գծային և ոչ գծայինմիտումներ (linear and non-linear trends), սեզոնայնություն, ցիկլայնություն և կառուցվածքային տատանումներ: Այս դասընթացի ավարտին, մասնակիցները պատկերացում կունենան ռեգրեսիոն վերլուծության սկզբունքների, իրականացման և արդյունքների նկարագրության վերաբերյալ, կկարողանան կառուցել կանխատեսման մոդելներ և ընտրել ամենաօպտիմալ տարբերակը:  

Դասախոսի մասին: Ռաֆայել Բախտավորյանը ստացել է իր գիտական աստիճանը (Ph.D.)  Տնտեսագիտության ոլորտում 2011թ-ին Տեխասի A&M Համալսարանից: Նա ներկայումս  հետազոտություններ է կատարում, ինչպես նաև դասավանդում է Էկոնոմետրիկա և Կանխատեսում Ագրոբիզնեսի Ուսուցման Կենտրոնի մագիստրատուրայի ծրագրում: Ռաֆայելի հետազոտական հետաքրքրությունները կենտրոնացված են սպառողական պահանջարկի վերլուծության, կիրառական էկոնոմետրիկայի և միկրոէկոնոմետրիկայի շրջանակներում:

Այսպիսով, Ռաֆայել Բախտավորյանի այցը Հայաստան աննախադեպ երևույթ է և Բեյքեր Թիլլի Արմենիայի համար և դասընթացի շահառուների համար:

Ծրագիրը: Simetar©-ը MS Excel-ին ավելացվող բազմաֆունկցիոնալ գործիք է: Ուսուցողական դասընթացի ընթացքում քննարկվելու են ծրագրի տարբեր գործիքները և դրանց հնարավորությունները: Simetar© 2011-ի անհատական օգտագործման փորձնական անվճար տարբերակի թույլտվության գաղտնաբառը կտրվի ընտրված մասնակիցներին: Օգտագործման ժամկետը 30 օր է: Ծրագրի ամբողջական փաթեթի մեծածավալ գնման դեպքում կարող են առաջարկվել զեղչեր:  

Մեթոդոլոգիա: Նյութը տրվելու է պրակտիկ դասախոսությամբ, PowerPoint պրեզենտացիայով և տարբեր օրինակներով ու քննարկումներով: Ուսոցողական նյութը մասնակիցներին տրվելու է նախապես՝ դասընթացին ավելի լավ պատրաստված և հարցերով ներկայանալու համար:  Ավելին, մասնակիցները ավելի քան քաջալերվում են ներկայանալ իրենց օրինակներով և կատարել մտքերի փոխանակում՝ ինտերակտիվ քննարկումների միջոցով:

Ծրագրի նկարագիր: Ծրագիրը մշակված է երկու օրվա համար: Թեմաները և օրվա ժամային գրաֆիկը կարող եք տեսնել կցված Օրակարգում։

Ով կարող է դիմել: Ուսուցողական դասընթացը մշակված է բիզնես վերլուծաբանների և տնտեսագետների համար, ովքեր ունեն ռեգրեսիոն վերլուծությունների և Microsoft Excel-ի տարրական գիտելիքներ:

Հայտերի ներկայացման վերջնաժամկետԴիմումները կարող են ներկայացվել նամակին կցված Գրանցման Թերթիկով մինչև Սեպտեմբերի 6-ը՝ կամ էլեկտրոնային կամ թղթային տարբերակով: Մինչև Օգոստոսի 30-ը ներկայացված դիմումների համար կտրվի հավելյալ 10% զեղչ՝ ի լրումն Բեյքեր Թիլլի Արմենիա-ի կողմից տրվող 40% ֆինանսավորման:

Ուսուցողական ծրագրի գինը:

Դ 40,000 - մինչև օգօստոսի 30-ը դիմելու դեպքում՝զեղչված է 50%-ով

Դ 50,000 - մինչև սեպտեմբերի 6-ը դիմելու դեպքում՝ զեղչված է 40%-ով

Հետադարձ կապ: Հարցերի դեպքում կարող եք դիմել մեզ:

Կանխատեսումը և ռիսկի գնահատումը որպես հաջողակ բիզնեսի գրավական