Բեյքեր Թիլլի Ինթերնեյշնլը հզորացնում է կապերը Բալկաններում

Բեյքեր Թիլլի Ինթերնեյշնլը ուրախ է ներկայացնել Բոսնիա և Հերցեգովինայում հիմնադրված Baker Tilly Re Opinion աուդիտորական ծառայություններ մատուցող ընկերությանը: Նախկին PKF Re Opinion, այժմյան Baker Tilly Re Opinion ընկերությունը միացել է աշխարհում 8-րդ ամենախոշոր մասնագիտական ծառայություններ մատուցող ցանցին:

<<Համաշխարհային բիզնես հանրությունը էապես հետաքրքրված է Բալկանյան երկրներով` հատկապես հաշվի առնելով նրանց թեկնածությունը անդամակցելու Եվրոպական Միությանը: Baker Tilly Re Opinion-ն ունի մեծ համբավ, ապագա աճի և շարունակական զարգացման համար հստակ և հավակնոտ ռազմավարություն: Ես ուրախ եմ նրանց ողջունելու ցանցում և ընդլայնելու մեր ծածկույթը, ինչպես նաև կարողությունները Բալկաններում` կենտրոնական և հարավային Եվրոպայի ռազմավարական խաչմերուկում,>> ասաց Բեյքեր Թիլլի Ինթերնեյշնլի նախագահ և գործադիր տնօրեն Ջոֆ Բարնսը: