Կորպորատիվ ֆինանսներ

Մենք շարունակաբար բարելավում ենք կորպորատիվ ֆինանսների ծառայությունների ցանկը` առաջարկելով ֆինանսական աշխարհում առաջացող նորարարությունները, որպեսզի մեր հաճախորդները կարողանան շուկայի զարգացմանը զուգահեռ առաջ գնալ: Կորպորատիվ ֆինանսների ծառայությունների մի ամբողջ սպեկտոր լավագույնս մշակված է բավարարելու հաճախորդների ֆինանսական պահանջները:

Բարձր որակավորում ունեցող կորպորատիվ ֆինանսների թիմը պատրաստ է աջակցել մեր հաճախորդներին` գտնելու խնդիրների լուծման լավագույն տարբերակները` միևնույն ժամանակ հավաստիացնելով, որ հաճախորդը միայնակ չի մնա ֆինանսական դժվարությոնների խաչմերուկում: Հաճախորդներին տրամադրվում են մասնագիտական խորհուրդներ, բիզնեսի ձեռքբերում և վաճառք, ներառյալ ճշգրիտ և անաչառ գնահատում, շուկայի մանրազնին ուսումնասիրություն (դյու դիլիջենս) և ծրագրերի գնահատում` և այս ամենը հատուկ մշակված յուրաքանչյուրի դեպքի համար:

Կորպորատիվ ֆինանսներ

Ուսումնասիրություններ (դյու դիլիջենս)

Մինչ նոր բիզնես սկսելը անհրաժեշտ է իրականացնել դյու դիլիջենս ոլորտի մասին ամբողջական գիտելիքներ և պատկեր ստանալու համար: Մենք վստահեցնում ենք, որ հաջողված բիզնես սկսելու համար դուք կստանաք սպառիչ և բազմաբնույթ տեղեկություններ:

Ձեռքբերումներ և միաձուլումներ

Օգտագործելով ցանցի անդամ կազմակերպությունների հետ կապերը` Բեյքեր Թիլլի Արմենիան տրամադրում է բիզնեսի ձեռքբերման, վաճառքի և միաձուլման ծառայություններ:

Գնահատում

Իրական գնի բացահայտումը բազմաթիվ գործարքների նպատակն է, և մենք կաջակցենք ձեզ բացահայտել բիզնեսի ճշմարիտ գինը, պաշարները, պարտատոմսերը և այլ ֆինանսական գործիքները:

Ֆինանսների ներգրավում

Անկախ այն բանից պետությունը, մասնավոր բիզնեսը, թե միջազգաին կազմակերպությունն է հաճախորդը, մենք վստահեցնում ենք, որ ֆինանսական միջոցների բացակայությունը չի խոչընդոտի պայծառ մտքերի իրականացմանը:

Ֆինանսական մոդելավորում

Շնորհիվ մեր մասնագետների գիտական և հետազոտական փորձառության` մենք առաջարկում ենք լավագույնս մշակված, պարզ, սակայն հագեցված և ժամանակակից մոդելավորում, տնտեսական վերլուծություն և այլ մոդելավորումներ:

Մասնավոր կապիտալի ներգրավում

Համատեղ ձեռնարկումների և մասնավոր ներդրողների միջոցով Բեյքեր Թիլլի Արմենիան օգնոմ է իր հաճախորդներին ներգրավել մասնավոր կապիտալ:

Ծրագրի ֆինանսավորում

Մենք ուղղորդում ենք մեր հաճախորդներին մշակել և իրականացնել ծրագրեր, որոնք ավելացնում են բաժնետոմսերի արժեքը, տրամադրում ենք ծրագրի կառուցման, մոդելավորման, հաշվապահական և հարկային խորհրդատվություն: