Աուդիտ և վերահսկողություն

Ազնվությունը, անկողմնակալ մոտեցումը և վստահությունը մեր հիմնարար սկզբունքներն են: Բեյքեր Թիլլի Արմենիան մատուցում է աուդիտորական ծառայություններ` աջակցելով կազմակերպությունների բաժնետերերին, մասնակիցներին, տնօրինությանը և այլ շահագրգիռ կողմերին պատկերացում կազմելու կազմակերպության ֆինանսական ցուցանիշների մասին:

Աուդիտորական ուսումնասիրության նպատակն է ստուգել ֆինանսական հաշվետվություններում ընդգրկված տեղեկատվության և համապատասխան տվյալների արժանահավատությունը և դրանց պատրաստման ընթացքում կիրառված հաշվապահական համակարգի ու վերահսկողության արդյունավետությունը:

 

Աուդիտ և վերահսկողություն

Ներքին աուդիտ

Կառավարման համակարգերի գոյության, վավերականության և ֆունկցիոնալության վերանայումը, ռիսկերի կառավարման և կառավարչական որոշումների անարդյունավետության բացահայտումը ներքին աուդիտի կարևորագույն կողմերն են:

ՖՀՄՍ հաշվետվություններ

Ժամանակի ընթացքում ավելի շատ երկրներ են սկսում առաջնորդվել ՖՀՄ ստանդարտներով: Մենք առաջարկում ենք մեր ծառայությունները, որ մեր հաճախորդը խնայի իր ժամանակը՝ ՖՀՄ ստանդարտներին անցում կատարելիս: